Նոր Զելանդիայում տնային կատուն, զբոսանքից տուն վերադառնալով, տիրուհու համար մարիխուանայի փաթեթ է բերել: Otago Daily Times-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ին Դանիդինի արվարձանում:
Տեսնելով իր սիրելի կենդանու բերածը՝ կինը դիմել է ոստիկանություն և տեղեկացրել գտածոյի մասին: Ոստիկանության սերժանտ Ռիս Մանրոյի խոսքով՝ փաթեթում եղած 5 գրամ թմրանյութն արժե 100-150 նորզելանդական դոլար:
Թե ում է պատկանում մարիխուանան, հայտնի չէ: Ոստիկանությունը կվերցնի փաթեթի վրայի մատնահետքերը: Մանրոն կատակել է, թե կատվի արածից հետո ոստիկանությունը կարող էր մտածել այդ կենդանիներին թմրանյութի որոնման գործում օգտագործելու մասին:
Նոր Զելանդիայում մարիխուանա պահելն օրենքով պատժելի է, այդ թմրանյութի փոքր քանակություն պահելը պատժվում է տուգանքով:








































