Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին 100 մլն ֆունտ կհատկացնի՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմի համալրման նպատակով:
Ակումբի ուշադրության կենտրոնում են «Ռեալ Սոսյեդադ»-ի ֆուտբոլիստներ Անտուան Գրիզմանն ու Կարլոս Վելան, «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը:
Goal.com-ի փոխանցմամբ՝ ակումբի առաջին նորեկը կդառնա «Թուլուզ»-ի պաշտպան Սերժ Օրիեն: «Արսենալ»-ը հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով:








































