Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Մեկնարկեց «Եվրոպական ընտրության» հավաքը. կուսակցությունների մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվել նախաձեռնությանը միանալու հարցում

Քիչ առաջ մեկնարկեց «Եվրոպական ընտրություն» նախնական անունը կրող նախաձեռնության աշխատանքային հավաքը: Նախաձեռնող խումբը, որի կազմում են Գայանե Առուստամյանը, Հակոբ Բադալյանը, Լևոն Բարսեղյանը, Աղասի Ենոքյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Նազենի Ղարիբյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Բորիս Նավասարդյանը, Աննա Շահնազարյանը և Արթուր Սաքունցը, կոչ էր արել «Ազատություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազատ դեմոկրատներ», «Հայոց համազգային շարժում», «Հանրապետություն», Հայաստանի պահպանողական, «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություններին և «Քաղաքացիական պայմանագիր» հանրային- քաղաքական միավորմանը և բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին, որոնք համարում են, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն անդառնալի չէ, մասնակցել նախաձեռնության հիմնադրմանն ու հետագա գործունեությանը:

Հավաքին ներկա են նախաձեռնող խմբի անդամները, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ԱլԳ հայաստանյան ազգային քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչներ և այլք:

Իր բացման խոսքում Բորիս Նավասարդյանը նշեց, որ նախաձեռնությունն ունի հասարակական-քաղաքական բնույթ, այստեղ կարող են միավորվել և կուսակցություններ, և քաղհասարակության ինստիտուտներ, և անհատ քաղաքացիներ: Ըստ նրա՝ այդ ձևաչափով էլ աշխատելու է հետագայում:

Հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ կողմ է եղել այսպիսի դաշինքի ձևավորմանը, որովհետև վստահ է, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ ինքնիշխանությունը վտանգի տակ է դրվել կոպիտ թելադրանքի և ստորացումների մի ամբողջ շարքի ներքո: Նա նշեց, որ իրենց քննարկումների արդյունքում հնչել են մտքեր, թե ինչու՝ «Եվրոպական ընտրություն» և ինչու՝ «Ո՛չ Մաքսային միության»-ը:

Այսպիսի մոտեցումը այս պահին ջուր է լցնում ՄՄ ընթացքի ջրաղացին, ՀՀ ինքնիշխանության համար պայքարում: ՀՀ-ն կարիք ունի դաշնակցի, և այդ դաշնակիցը ԵՄ-ն է: Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ ոչ միայն ԵՄ-ն է ՀՀ-ին պետք՝ իր արժեքային համակարգով, այլև ՀՀ-ն է պետք այդ միությանը: «ՄՄ-ին «ոչ» ասել չի նշանակում «այո» ասել Եվրոպայի հետ ասոցացմանը»,- ընդգծեց Վահրամ Մարտիրոսյանը:

Արթուր Սաքունցը ներկաների հետ կիսվեց նախաձեռնությունը ձևավորելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցերի շուրջ, խոսեց իր մտահոգությունների և քաղաքական կուսակցությունների՝ ամբիցիաները մի կողմ դնելու և միավորվելու անհրաժեշտության մասին:

Իրավապաշտպանն ասաց, որ նախաձեռնության նախնական ձևավորման աշխատանքների ժամանակ բավական շատ դրական արձագանքներ է լսել և լիահույս է, որ կհաջողեն համախմբման դեպքում: «Մարտահրավերը միասնություն է պահանջում, տարանջատ աշխատելն այլևս անիմաստ է դառնում: Համաձայն էի, որ դիմենք ԱԺ-ում չներկայացված կուսակցություններին ու ստանանք պատասխաններ: Հուրախություն մեզ, թեկուզ շատ քիչ, բայց ֆեյսբուքյան քննարկումների ժամանակ առանձին անհատներ էին դիմում. դա շատ կարևոր էր: Քաղաքացիական մոբիլիզացիան կարևոր է, ցավալի էր, որ սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղղված էին մարտահրավերի դեմ, փոքրաթիվ էին, բայց դա չի նշանակում, որ իրապես փոքրաթիվ էին»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հանդիպումը հնարավոր դարձնելու համար:

Գայանե Առուստամյանն իր խոսքում բացատրեց, թե ինչու է կատարել եվրոպական ընտրություն: Լրագրողն ասաց, որ ցանկանում է ապրել ազատ երկրում, որտեղ սեռական կողմնորոշման, խոսքի ազատության համար չես հետապնդվի:

Աննա Շահնազարյանն ասաց, որ կուսակցությունների գործելու ժամանակն է, պետք է գիտակցեն, որ պետք է գործ անել: Նրա խոսքով՝ պետք է այդ պահանջն իջեցնել:

Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ պաշտոնական գրավոր պատասխան ունեն «Քաղաքացիական պայմանագիր» հանրային- քաղաքական միավորումից, որը կոչին արձագանքել է, տեղեկացնելով, որ «ոչ-ոչ»-ի կողմնակիցն է: Նավասարդյանի փոխանցմամբ` «Ժառանգություն»-ը տեղեկացրել է, որ պետք է քննարկի միանալու հարցը: Ըստ նրա՝ Պահպանողական կուսակցության դիրքորոշումն է անորոշ:

«Ազատություն»-ից հավաքին ներկա էր կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Մեսրոպյանը, ով ասաց, որ կուսակցությունը ՄՄ անդամակցության որոշումը չի ողջունում և ընդունում, սակայն ԵՄ-ի հետ ասոցացվելը ևս չի ընդունում. ներկա է հավաքին, սակայն առայժմ չի միանալու հայտարարությանը:

Կարեն Կարապետյանը՝ ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղարը, ողջունեց հավաքը, օրակարգը: Նա նշեց, որ իրենց կուսակցության համար սկզբունքային են նման դաշինքները: Սակայն նշեց, որ միանձնյա որոշում չի կարող կայացնել և չլսել իր կուսակցության կարծիքը, եթե հավաքին որոշում կայացվի հայտարարություն տարածել: Հայտարարությանը միանալու համար, ըստ նրա, փաստաթուղթը պետք է քննարկվի կուսակցությունում, որից հետո կուսակցության վերջնական մոտեցումը փաստաթղթի վերաբերյալ կհայտնվի:

Հավաքին էր ներկա նաև ԱԻՄ ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը, ով նշեց, որ եվրոպական ընտրությանն այլընտրանք չկա: ԱԻՄ-ն, ըստ նրա, իր եվրոպական ընտրության քաղաքականությանը ծրագրով է ամրագրել, դիրքորոշումը վաղուց է որդեգրել, ուստի ԱԻՄ-ը կարևորում է միջոցառումը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Հենրիկ Սահակյանը ևս տեղեկացրեց, որ Եվրոպան աշխարհի կենտրոնն է՝ արժեքներով, սակայն Եվրոպան մեր իրավունքները ևս տրորել է: «Մենք եվրոպական նիստուկացին, եվրոպական ինտեգրացիային, արժեքներին միանալու կողմնակիցն ենք, բայց միացնելուն դեմ ենք»,-նշեց նա:

 

Լուսանկարը՝ A1plus.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում