Պրինսթոնի համալսարանի գիտնականները հետազոտել են ռասակայան պատկանելության և սեքսուալ կողմնորոշման ազդեցությունը աշխատավարձի վրա ու պարզել, որ ամենաբարձր աշխատավարձը ստանում են սևամորթ միասեռականները, հայտնում է բրիտանական MailOnline տաբլոիդը:
Գիտնականները սոցիոլոգ Դևիս Պեդուլայի գլխավորությամբ փորձ են անցկացրել 231 մասնակցի հետ ու պայմանական թեստի արդյունքում պարզել են, որ մարդիկ ինքնակամ խորհուրդ են տվել ավելի քիչ աշխատավարձ վճարել սևամորթ հետերոսեքսուալ կողմնորոշման տղամարդուն ու սպիտակամորթ միասեռականին, ու ավելի բարձր աշխատավարձ՝ հետերոսեքսուալ սպիտակամորթ տղամարդու: Սակայն ամենաբարձր աշխատավարձը բաժին է ընկել սևամորթ միասեռականի, ինչը զարմացրել է հետազոտողներին:
«Կան մի շարք ապացույցներ, որ սևամորթ միասեռականներին մարդիկ ընկալում են աֆրոամերիկացիներից նվազ վտանգավոր, ու երևի թե նման վերաբերմունքն է արտացոլվել աշխատավարձի մակարդակի վրա»,- ասել է Պեդուլան:











































