Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Հալկը չի մասնակցի Բրազիլիա-Կոլումբիա ընկերական խաղին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ խաղացողը ռուսական ակումբի կազմում խաղալիս վնասվածք է ստացել:
Բացի այդ, հավաքականի կազմում տեղ չի գտել «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոն: Խաղացողը մկանային խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Բրազիլիա-Կոլումբիա ընկերական խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ում:







































