Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «Լիլ»-ին ջախջախելուց հետո «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը շատ գոհ է մնացել:
«Նման խաղից հետո կարելի է էյֆորիայի մեջ ընկնել, սակայն ամեն դեպքում պետք է վերլուծել խաղը:
Առաջին կեսում մենք արագ էինք ու արդյունավետ: Մենք հիանալի գոլեր խփեցինք, այդ թվում նաև երկու գոլ տուգանային հարվածներից: Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ մրցակիցը այսօր լավագույն վիճակում չէր»,– Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն կարողացավ 6 գնդակ ուղարկել «Լիլ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը:











































