Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի կարծիքով` հարձակվող Ուեյն Ռունին թիմի առանցքային ֆուտբոլիստը կլինի աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ:
«Հուսով եմ` Ռունին հզոր խաղ կցուցադրի: Նա հասկանում է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է և գիտակցում, որ երկրի ֆուտբոլային հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի իր ցուցադրած խաղից: Ռունին կանի հնարավորը` իր լավագույն խաղը ցուցադրելու համար:
Անգամ 1-շաբաթյան հանգստի ընթացքում Ուեյնը մարզվել է: Նա ցանկանում է լիովին վերացնել վնասվածքի հետևանքներն ու 100%-ով պատրաստ լինել»,- Goal. com-ը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:








































