Սիրիայում աշխատող բժիշկները վստահեցնում են, որ Բաշար Ասադի կառավարությունը «Կարմիր կիսալուսնի» միջոցով երկրի տարածք մտնող միջազգային բժշկական օգնության առյուծի բաժինը վերցնում է իրեն։
Ինչպես Ժնևում լրագրողներին վստահեցրել են Սիրիայի օգնության բժշկական կազմակերպությունների միության ներկայացուցիչները, մարդասիրական օգնությունն ամեն օր ռմբակոծությունների ենթարկվող քաղաքացիական բնակչությանը չի հասնում։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բժիշկների խոսքերով՝ Դամասկոսում գտնվող «Կարմիր կիսալուսնի» գրասենյակ ուղարկվող բուժօգնության 95 տոկոսն ուղղվում է կառավարական բանակի և Բաշար Ասադի կողմնակիցների բուժմանը։
Ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների՝ 1 միլիոն 200 հազար սիրիացի մարդասիրական անհապաղ օգնության կարիք ունի:









































