Ամերիկյան դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել բուժքույր Մոլլի Փարսոնսին, ում խնամակալության տակ գտնվող հիվանդը մահացել է հյուծախտից։ Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
42-ամյա Փարսոնսը, ով ապրել է Մակայլայի և նրա մոր հետ և շաբաթվա վեց օրը պետք է խնամեր աղջկան, ընդունել է հիվանդին կանխամտածված սպանելու իր մեղքը: 14-ամյա Մակայլա Նորմանը տառապում էր մանկական կաթվածով:
Երբ դատաբժշկական փորձագետները զննել են Նորմանին, պարզվել է, որ աղջկա մահվան պատճառը թերսնումն է եղել: Բացի դրանից, բուժքույրը խոստովանել է, որ կեղծել է Մակայլային վերաբերող փաստաթղթերը:
Բուժքրոջից բացի, նույն մեղադրանքով դատապարտվել է նաև աղջկա մայրը, ով ճաղերի հետևում ինը տարի կանցկացնի: Հինգ տարի պայմանական ազատազրկման են ենթարկվել նաև երկու այլ բուժքույրեր, որոնցից մեկը պետք է վերահսկեր Փարսոնսի աշխատանքը, իսկ մյուսը վեց ամիսը մեկ պետք է այցելեր հիվանդի տուն և ստուգեր, թե ինչ պայմաններում է ապրում անչափահաս աղջիկը:







































