Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով 2012 թվականի մրցաշրջանի կեսից ավելին ստիպված եղավ բաց թողնել ծնկի վնասվածքի պատճառով, հայտարարել է, որ իր վիճակը գնալով լավանում է:
«Ես աստիճանաբար ապաքինվում եմ ու արդեն մեկ քայլով էլ եմ մոտեցել կորտ վերադառնալուն»,- գրել է Նադալը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Մալյորկայում ծնված 26-ամյա թենիսիստը իր վերջին խաղն անցկացրել է Ուիլբլդոնի երկրորդ շրջանի շրջանակներում, որտեղ զիջեց չեխ Լուկաշ Ռոսոլին:








































