Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան, ավագ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ ինքը կցանկանար հանդես գալ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարության ներքո, սակայն իր թիմից հեռանալ չի պատրաստվում:
«Ես ցանկանում եմ խաղալ Մոուրինյոյի գլխավորության ներքո, ուզում եմ զգալ՝ ինչպես է նա մարզում թիմը, ինչպես են նրա գլխավորությամբ հաղթանակներ տանում: Սակայն այս ամենն իրականություն դառնալու համար պորտուգալացին պետք է գլխավորի «Լիվերպուլ»-ը: Ես այստեղից հեռանալ չեմ պատրաստվում»,- գրել է Սթիվենը Twitter-ի իր էջում:







































