Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ամերիկյան Apple ընկերության արտադրանքից ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առաջացած բարդ հարաբերությունների պատճառով:
«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր այսօրվա տարաձայնություններն ու iPhone-ը: Եկեք այդ դեպքում հրաժարվենք ցանկացած ներկրված ապրանքից, և մեզ մոտ ի՞նչ կլինի. Հյուսիսային Կորեա՞: Դա մեր ուղին չէ: Հակառակը՝ կարծում եմ, որ ո՛չ մենք, ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եվրոպացիները չպետք է որևէ բանից հրաժարվեն: Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով ամերիկացիներին վնասելը ծիծաղելի է»,- ասել է կառավարության ղեկավարը:










































