Սպիտակ տունը ծրագրում է գաղտնազերծել փաստաթղթեր, որոնք իրավաբանական հիմքեր են պարունակում ահաբեկչության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացիներին չեզոքացնելու նպատակով անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ: Այս մասին գրում է Associated Press-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի բողոքարկել այդ փաստաթղթերի խմբագրված տարբերակները հրապարակելու վերաբերյալ դատարանի որոշումը: Այս մասին գործակալությանը հայտնել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից երկու աղբյուր:











































