Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Թուրքիան չի կարող մրցել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում

«Առաջին լրտավկանան»-ի զրուցակիցն է Մեծ Բրիտանիայի Chattam House հաստատության Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ֆադի Հակուռան:


– Պարոն Հակուռա, երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանեց Մոսկվա: Ինչպե՞ս եք բնութագրում ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և ինչո՞վ եք պայմանավորում այն:


– Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանն է Թուրքիայի 40 տոկոս բնական գազի մատակարարը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է: Այս համագործակցությունը Թուրքիային տալիս է միլիարդավոր դոլարների եկամուտ: Երկու երկրները համագործակցում են արդյունաբերության ոլորտում, վերջերս հանել են վիզայի սահմանափակումները և այլն:


– Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների համագործակցությունը Հարավային Կովկասի, ի մասնավորի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:


– Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Չնայած Թուրքիայի և Ռուսաստանի ակտիվ համագործակցությանը, այնուամենայնիվ երկու երկրների քաղաքականություններում կան շատ տարբերություններ, օրինակ այն, որ Ռուսաստանը սատարում է Կիպրոսին:


– Իսկ եթե հաշվի առնենք, որ ԼՂ բանակցային գործընթացը ակտիվ փուլ է մտել, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:


– Կարծում եմ` բանակցային գործընթացը, մասնավորապես Մինսկի խումբը, առնչություն չունի ռուս-թուրքական հարաբերությունների, դրանց խորացման հետ, մենք չենք տեսել դրա ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա, քանի որ Հայաստանը հրաժարվում է ընդունել Թուրքիայի կողմից որևէ միջամտություն այս գործընթացում: Միևնույն ժամանակ, Թուրքիան որևէ դիվանագիտական հարաբերություն չունի Հայաստանի հետ, ինչը ևս նվազեցնում է Թուրքիայի` այս հարցում ներգրավվելու հնարավորությունը:


– Ակնհայտ է, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս հաշտվել են այն մտքի հետ, որ Ռուսաստանը առաջատար դիրք է գրավել ԼՂ կարգավորման գործընթացում: Չե՞ք կարծում, որ ռուս-թուրքական հարաբերություններն, այնուամենայնիվ, կարող են էապես ազդել ռուսական տրամադրությունների վրա:


– Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև Հարավային Կովկասի այլ խնդիրների լուծման հարցում: Բայց միևնույն է, կարծում եմ` տարածաշրջանն ու իր խնդիրները կապ չունեն ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիան ուրախ է, որ զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն նաև գիտակցում է, որ շարունակելու են լինել շատ անհամաձայնություններ երկու երկրների միջև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը և Կիպրոսը:


– Կարծում եք` Թուրքիան կարո՞ղ է ազդեցություն ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:


– Թուրքիան լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանն էլ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ: Այս փուլում Ռուսաստանն ու Թուրքիան մրցակցում են էներգետիկ ուղիների հարցում: Բայց կարծում եմ` Թուրքիան հաշտվել է տարածաշրջանում Ռուսաստանի իշխող դերակատարության հետ: Իրականում Թուրքիան ոչինչ չի կարող անել Ռուսաստանի դերը տարածաշրջանում թուլացնելու համար: Թուրքիան հասկանում է, որ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը վճռորոշ է, ինչը ապացուցվեց 2008թ.-ին, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան: Թուրքիան չի կարող մրցել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում:


– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք ռուսական «Հարավային հոսքը» հաղթել Nabucco-ին:


– Այդ երկու գազատար ուղիները դեռ ծրագրեր են: Nabucco-ն, կարծես, առաջընթաց չի ապրում, իսկ «Հարավային հոսքը» շատ թանկ ծրագիր է: Հիմա անհամաձայնություն է առաջացել Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազի գնի և այլ նման հարցերում, ուստի գազատարների հարցը դեռ անորոշ է:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում