Չինաստանի իշխանություններն արգելել են նոր համակարգիչներում, որոնք կօգտագործեն պետական մարմինները, տեղադրել Microsoft ընկերության Windows 8 օպերացիոն համակարգը, հայտնում է հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի պետական գնումների պաշտոնական կայքում ասվում է, որ արգելվում է ցանկացած սեղանի կամ պլանշետային համակարգչում, նաև նոութբուքերում, որոնք օգտագործում են պետական կառավարման մարմինները, տեղադրել Windows 8 օպերացիոն համակարգը: Դրա փոխարեն՝ նշված սարքերում պետք է տեղադրվի ցանկացած այլ օպերացիոն համակարգ:








































