Գիտնականները կուսումնասիրեն բջջայինների ազդեցությունը մանկական զարգացման վրա: Հետազոտությունը կֆինանսավորեն բրիտանական կառավարությունը և շուկայի մասնակիցները: Սեպտեմբերից դրան կմասնակցի 11-12 տարեկան 2500 երեխա Լոնդոնի արվարձանից:
Փորձագետները կուսումնասիրեն նրանց ունակությունը՝ հիշողությունը, ուշադրությունը, մտածելու կարողությունը, ինչից հետո թեստը կկրկնեն 2017-ին:
ԱՀԿ-ում այդ ոլորտում հետազոտությունը համարում են առավել առաջնային:
Միշտ ուսումնասիրվել է բջջայինների ազդեցությունը մեծահասակների վրա, մասնավորապես՝ գլխուղեղի քաղցկեղի առաջացման մասով: Գիտնականները դեռ չեն հայտնաբերել պոտենցիալ վտանգ:
Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը 16 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ է տալիս բջջայիննից օգտվել միայն անհրաժեշտության դեպքում, ցանկալի է՝ օգտվելով hands-free համակարգից:








































