Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Մունդիալ-2014»-ից սպասելիքների մասին:
«Մենք ֆավորիտների թվում չենք: Այդ առումով կլինենք երկրորդ շարքում: Աշխարհի չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք ենք Իսպանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Գերմանիայի հավաքականները:
Բայց մենք հաջող հանդես եկանք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում՝ գրավելով 3-րդ տեղը: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Հուսով եմ՝ Բրազիլիայում մարզավիճակի գագաթնակետին կլինենք»,- հայտարարել է դարպասապահը:
Հիշեցնենք, որ իտալացիներն ընդգրկվել են D խմբում, որտեղ պայքարելու են Անգլիայի, Ուրուգվայի ու Կոստա-Ռիկայի ընտրանիների դեմ:







































