Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետաքննության շրջանակում կալանավորվել է 8 կասկածյալ: Ավելի վաղ հաղորդվել էր 5 կալանավորվածի մասին:
ITAR-TASS-ը, հղում անելով տեղի հեռուստատեսությանը, հայտնում է, որ կալանքի տակ է հանքի օպերատոր ընկերության նախագահ Ջան Գյուրքանը:
Նրանից բացի դատարանը տվել է նաև հանքում ածխաարդյունաբերության աշխաատանքի կազմակերպման և վերահսկման համար պատասխանատու մյուս ղեկավարների ձերբակալման օրդեր:
Ձերբակալվածները մեղադրվում է անփութության համար, որը դարձել է 301 մարդու պատճառ: Հարցաքննության է կանչվել 30 մարդ: Նրանց մի մասը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, մյուս մասը դատական վերահսկողության տակ է առնվել: Քննությունը վարում է Ակհիսար քաղաքի դատախազությունը:
Գործին միացել են 31 դատախազներ և մեծ թվով փորձագետներ:









































