Ուկրաինայի պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության փոփոխությունն անհրաժեշտություն է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն՝ առաջարկելով հրաժարվել քաղաքական կուսակցությունների կողմից իշխանության ձևավորման քվոտային սկզբունքներից: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
««Բատկիվշչինան», «Սվոբոդան» և ՈՒԴԱՌ-ը Պյոտր Պորոշենկոյի հետ այն եռանկյունն է, որը գործնականում ձևավորել է Ուկրաինայի ամբողջ իշխանությունը: Գործում է քվոտայի սկզբունքը, որտեղ ամբողջ իշխանությունը բաժանվում է 3 հավասար մասի: Դա փակուղի է»,- ասել է նա:
Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինայի նախագահի ընտրություններից հետո «կսկսվի իշխանության ամբողջական վերբեռնում»:
Նրա կարծիքով՝ պետք է հրաժարվել քվոտայի սկզբունքից՝ անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում:








































