Լոնդոնում անցկացվում է Chelsea Flower Show 5-օրյա ծաղկային շոուն, որը կազմակերպել է Այգեգործների թագավորական միությունը:
Երեկ շոուն հյուրընկալել էր մամուլի ներկայացուցիչներին: Այնտեղ է եղել նաև դերասան Բենեդիկտ Քամբերբետչը:
Chelsea Flower Show-ն Եվրոպայի խոշորագույն ծաղկային ցուցադրություններից մեկն է: Այն կարևոր դեր ունի այգեգործության ժամանակակից միտումների ցուցադրման առումով: Ամեն տարի ցուցադրությունը ներկայացվում են ինչպես նոր, այնպես էլ հին բուսատեսակներ: Ծաղկային կոմպոզիցիայի հաղթողին ոսկե մեդալ է շնորհվում: Շոուն ավելի քան 100 տարվա պատմություն ունի:
Լուսանկարները՝ Reuters գործակալության









































