Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի գործակալ Սերիխո Բերտին գտնվում է Անգլիայում:
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Բերտին մի քանի օր առաջ Մանչեթերում էր և բանակցում էր «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարության հետ՝ իր հաճախորդի՝ անգլիական ակումբ տեղափոխության նպատակով:
Հիշեցնենք, որ 2012թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ արեց «Ռոմա»-ին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել «Սիթի»:









































