Եգիպտոս այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են Թագավորների հովտում տեսնել Թութանհամոնի դամբարանը: Սակայն տասնամյակների ընթացքում մանկահասակ արքայի դամբարան կատարված այցելությունները անդառնալի վնաս են պատճառել: Այցելուների շնչից դամբարանի 3000 տարվա վաղեմության ներկը սկսել է շերտավորվել:
Շուտով կարգելվի այցելուների մուտքը դամբարաններ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ապագայում այցելուները դամբարանների կրկնօրինակները տեսնելու համար պետք է վճարեն: Այս առնչությամբ Եգիպտոսի իշխանությունները դեռևս կոնկրետ ժամկետ չեն նշել:








































