Samsung Galaxy S5-ի արտաքին դիզայնը շատ օգտատերերի չի գոհացրել, ինչի պատճառով նույնիսկ փոխվել է դիզայներների թիմի ղեկավարը: Այժմ հարավկորեական հսկան պատրաստում է սմարթֆոնի պրեմիում տարբերակ, որը ոչ միայն ավելի գեղեցիկ կլինի, այլևս կստանա գերհստակ դիսփլեյ: Galaxy S5 Prime-ի առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում:
Android-սմարթֆոնի նոր տարբերակի թողարկման մասին հայտնում են միանգամից մի քանի աղբյուրներ: TK Tech News-ի լրագրողները նկարահանել են նոր սարքի նախատիպը: Տեսանյութում երևում է, որ Galaxy S5 Prime-ը ստացել է հետևի ալյումինային պանել:
Լրագրողները նշում են, որ այն ավելի հուսալի կերպով է պաշտպանված խոնավությունից, սակայն սարքը փոքր-ինչ հաստ է ստանդարտ Galaxy S5-ից: Այնտեղ պատկերված է սարքի փորձնական, այլ ոչ թե վերջնական տարբերակը, այնպես որ՝ սարքը կարող է վաճառքի դուրս բերվել զգալիորեն փոփոխված:
Phone Arena-ի լրագրողների ձեռքի տակ հայտնված նախատիպի հետևի պանելը տեքստուրային է, ինչպես սովորական Galaxy S5-ը, սակայն լրագրողները նշում են, որ սա վաղ օրինակն է, և այն կարող է վաճառքի դուրս բերվել ալյումինային կորպուսով:
Անանուն աղբյուրները հայտնում են, որ Galaxy S5-ի նոր տարբերակը կարող է թողարկվել հունիսի կեսերին:
















































