ԱՄՆ-ում դատարանը երկուշաբթի օրը Ջեյմս Էվերետ Դաթչկեին դատապարտել է 25 տարվա ազատազրկման, ով թույնով լի ծրարներ է հղել ամերիկացի սենատորներին և նախագահ Բարաք Օբամային: Այս մասին գրում է Associated Press-ը:
Դատավոր Շերիոն Էյքոքը հրապարակել է Դաթչկեի վճիռն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ չի պատրաստվում հետ կանչել մեղքը ճանաչելու վերաբերյալ հունվարին արված հայտարարությունը: Նա նաև ասել է, որ դաշնային դատախազները ճիշտ չեն եղել, երբ հաղորդել են, թե ինքը թույն է պատրաստել, և որ իր ԴՆԹ-ն հայտնաբերվել է շնչադիմակի վրա: Այնուամենայնիվ, Դաթչկեն խոստովանել է, որ օգտագործել է գենագերչակի խառնուրդ, որից նաև ռիցին թույն են պատրաստում:
Նշվում է, որ եթե Դաթչկեն հետ կանչեր հայտարարությունը, նրան կսպառնար ցմահ բանտարկություն:










































