Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Բարաք Օբամային նախագահական ընտրություններում վերընտրվելու առիթով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Անկեղծ շնորհավորում են իմ ընկեր Բարաք Օբամային: Ուրախությամբ սպասում եմ համատեղ աշխատանքի շարունակմանը»,- գրել է Քեմերոնը:
Օբամայի վերընտրվելու առիթով առաջինը շնորհավորել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն: Իր խոսքում նա նշել էր, որ Օբամայի հաղթանակը «հուսադրող ազդանշան է ԱՄՆ-ի ապագայի և ողջ աշխարհի համար»:









































