Քրիստոնեադեմոկրատական միությունից բունդեսրատի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն հարցազրույց է տվել Die Welt թերթին, որում քննադատության է ենթարկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների գործունեության սահմանափակումը ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է Deutsche Welle-ն: Մասնավորապես, դիտորդներին ուղարկել են նախապես նրանց համար ընտրված ընտրատեղամասեր՝ հնարավորություն չտալով ինքնուրույն կատարել ընտրություն:
ԵԱՀԿ առաքելության անդամներին թույլ չի տրվել կատարել դետալային ստուգում ընտրություններին, ընդգծում է dpa գործակալությունը:
Բացի այդ՝ Կլիմկեն բողոքել է նաև այն բանից, որ քվեարկության ժամանակ արգելվել է լուսանկարելը, իրենց հետ բջջային հեռախոսներ բերելն ու խոսելը մարդկանց հետ:
AFP գործակալության տվյալով՝ գերմանացուն դուր չի եկել, որ որոշ ընտրատեղամասերում փակցված են եղել Բարաք Օբամայի նկարները, որոնք «անուղղակի ազդեցություն» են գործել ընտրողների վրա:
Երկար հերթերը որոշ ընտրատեղամասերում Կլիմկեն անվանել է անթույլատրելի:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ԱՄՆ է ուղարկել 80 դիտորդի, որոնց թվում՝ բունդեսրատի երկու պատգամավորի:
Յուրգեն Կլիմկեն հետևել է քվեարկությանը Վիրջինիա ու Մերիլենդ նահանգներում, ինչպես նաև Վաշինգտոնում (Կոլումբիա շրջան)









































