Էդվարդ Սենտ-Օբինի Lost For Words («Լեզուն կուլ է տվել») գիրքը շահել է Վուդհաուզի անվան բրիտանական գրականության երգիծական մրցանակը, հաղորդում է BBC-ն:
Գրական մրցանակններն ընդհանուր առմամբ ծաղրող այդ աշխատանքը Սենտ-Օբինը գրել է այն բանից հետո, երբ Բուկերովյան մրցանակաբաշխության դատավորները անտեսել էին նրա վեպը:
«Երբ սատիրա էի գրում գրական մրցանակների մասին, միայն մի բանում էի վստահ, որ ոչ մեկը չեմ ստանա: Սակայն ես սխալվում էի՝ հումորի զգացումով մի մրցանակ հաշվի չէի առել»,- իր հաղթանակը մեկնաբանել է գրողը:
Սենտ-Օբինին որպես մրցանակ կհանձնեն նաև Մեծ Բրիտանիայում մեծ տարածում ունեցող պտավոր ցեղատեսակի խոզ:
Լավագույն երգիծական ստեղծագործության համար մրցանակը սահմանվել է 2000 թ. և կոչվել է բրիտանացի կատակերգու գրող Փլեմ Գրենվիլ Վուդհաուզի անունով:












































