Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին՝ առանց որևէ կրոնական կամ էթնիկական խտրականության.
«Դա այն է, ինչը պահանջում է մեր պետական մշակույթը: Մենք շարունակելու ենք աջակցել Սիրիայի ժողովրդին՝ թույլ չտալով էթնիկական կամ կրոնական սկզբունքով որևէ խտրականություն: Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայում տիրող ճգնաժամի նկատմամբ, որը խլել է 30,000 մարդու կյանք և 500,000 մարդու դարձրել փախստական»:









































