Հայտնի են ԱՄՆ-ում կայացած 57-րդ նախագահական ընտրությունների առաջին արդյունքները: Ըստ այդմ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Բարաք Օբաման:
Նախագահի պաշտոնին հավակնում էին Դեմոկրատական կուսակցությունից Բարաք Օբաման, Հանրապետական կուսակցությունից Միթ Ռոմնին, Լիբերտարիանական կուսակցությունից Գերի Ջոնսոնը և Կանաչների կուսակցության առաջնորդ Ջիլ ստեյնը:
Այս պահին Ռոմնին ստացել է ընտրակոլեգիայի 203 անդամի աջակցությունը, իսկ Օբաման՝ հաղթելու համար անհրաժեշտ 290-ից՝ 303-ը:
Օբամային աջակցել են հետևյալ նահանգների ընտրողները՝ Կոլորադո (51%-ն ընդդեմ 47%-ի), Կոննեկտիկուտ (56% -ն ընդդեմ 43%-ի), Դելավեր (59%-ն ընդդեմ 40%-ի), Ֆլորիդա(50%- 49%), Իլինոյս (59%- 40%):
Ռոմնիին աջակցել են Կենտուկիում (60% – 38%),Ինդիանայում (55%- 43%), Արևմտյան Վիրջինիայում (62% – 36%), Թենեսիում (64%- 34%), Տեխասում (59%- 40%):
Այնուհետև հայտարարվել է Միսուրիում Ռոմնիի հաղթանկաի մասին, սակայն Օբաման հաղթել է Արիզոնայում, Մինեսոտայում և Նյու-Մեքսիկոյում:
Նախնական հաշվարկներով՝ Օբաման առաջատար է նաև Վաշինգտոն, Կալիֆոռնիա նահանգներում, իսկ Ռոմնին՝ Այդահոյում:
Սրանք վերջնական արդյունքները չեն, ձայների հաշվարկը շարունակվում է:







































