Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է տպավորություններով:
«Եթե հաշվի չառնենք այն փաստը, որ մենք այսօր խաղում էինք Մադրիդում, ապա սա կարելի է յուրահատուկ ֆուտբոլային խաղ անվանել, որում երկու թիմերն էլ խաղում էին մեծ արագություններով ու անզիջում պայքար էին մղում:
Առաջին կեսում մենք հիանալի էինք գործում, իսկ երկրորդում ցուցադրեցինք կիրք ու ցանկություն:.Խաղավերջում «Ռեալ»-ը մեզ պարզապես սեղմեց դարպասին, բայց վստահ եմ, որ կարող էինք նաև երրորդ գոլը խփել, եթե հաջողությամբ ավարտեինք հակագրոհներից մեկը:
Իհարկե ցավալի է խաղավերջում գոլ բաց թողնելը, բայց ընդհանուր առմամբ սա մի դինամիկ ու հետաքրքիր խաղ էր: Մենք կարողացանք մրցակցին մեր խաղը թելադրել», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































