Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է «Մունդիալ-2014»-ի մասին: Այս մասին գրում է Época-ն:
«Չեմ ուզում չափազանցնել, բայց եթե հաշվի առնենք մեր ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում և ընկերական խաղերում, ապա Բրազիլիայի հավաքականը Մունդիալի գլխավոր ֆավորիտներից է:
Հոգու խորքում հասկանում ենք, որ հաղթողի լուրջ հավակնորդ ենք համարվում: Այնուամենայնիվ, կան այլ ուժեղ թիմեր: Կառանձնացնեմ Գերմանիայի, Իսպանիայի ու Ուրուգվայի հավաքականներին»,- հայտարարել է Սկոլարին:







































