Կիրակի օրվանից մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թափուր մանդատի համար ընտրության քարոզարշավը: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը եղել է այս ԸՏ-ում, որն ընդգրկում է Երևանի Նոր-Նորք և Ավան համայնքները:
Պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 4 թեկնածուներից 2-ը` ՀԱԿ-ից Արմենակ Դովլաթյանը և ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը շտաբ չունեն, իսկ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը 1.5 շտաբ ունի: Տարոն Մարգարյանի աներորդի, ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանն ունի 35 հատ շտաբ:









































