Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանտեի համար անհասկանալի է թիմի հասցեին հնչած քննադատությունը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ դիմակայությունից հետո:
«Արքայական ակումբ»-ը Գերմանիայի գործող չեմպիոնին սեփական հարկի տակ հաղթել էր 1:0, պատասխան խաղում՝ 0:4 հաշվով:
«Նման մրցաշարերում յուրաքանչյուր մանրուք նշանակություն ունի: «Ռեալ»-ի դեմ երկրորդ հանդիպման առաջին 15 րոպեներին լավ էինք խաղում, այնուհետև գոլ ընդունեցինք ստանդարտ դիրքի խաղարկումից: Դա չար կատակ խաղաց մեզ հետ:
Պետք է նշեմ, որ «Ռեալ»-ն այդպես էլ չապացուցեց, որ գերազանցում է «Բավարիա»-ին: Երկրորդ խաղում նրանք գոլեր խփեցին, բայց նրանց համար կարևոր դեր ունեին ստանդարտները»,- նշել է բրազիլացի պաշտպանը:








































