Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը Կաննի 67-րդ կինոփառատոնի կարմիր գորգի վրա երևացել է իր ընտանիքի՝ ամուսնու՝ Ֆրանուս Անրի-Պինոյի և դստեր՝ Վալենտինայի հետ, հայտնում է viva.ua-ն:
Հայտնի կինոդերասանուհին եղել է «Սեն-Լորան» կենսագրական ֆիլմի պրեմիերայի հյուրը, որը տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ փառատոնի շրջանակներում: Սալման փայլել է Saint Laurent-ի վարդագույն զգեստով:















































