Յասամալի շրջանում առաջադրված պատգամավորի թեկնածուներ Գանիմաթ Զախիդն ու Բախտյար Գաջիեւը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ընտրատարածքում զանգվածային իրավախախտումներ են գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է Turan լրատվական գործակալությունը: Զախիդի խոսքերով՝ իրավիճակը կտրուկ վատթարացել է մանավանդ վերջին շաբաթվա ընթացքում: Եվ այսպես, տեղական իշխանությունները իրենց քարոզարշավում են ներգրավել բոլոր պետական հիմնարկների աշխատակիցներին՝ հօգուտ իշխանական թեկածու Ուլվի Գուլիեւի: Վերջիններս, դռնեդուռ շրջելով, նրա օգտին քարոզարշավ են իրականացնում: Բախտիյար Գաջիեւը հաղորդել է, որ ամենուրեք տարածվում են իշխանամետ թեկնածուի քարոզչական նյութերը, իսկ մնացած թեկնածուների թռուցիկներն ու քարոզչական ծրագրերը կա՛մ արգելվում են, կա՛մ էլ ավելի ուշ պարզապես վերացվում: