«Ռեալի»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր և «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսիի հարաբերություններին:
«Կարծում եմ, որ Մեսսին կարող է հաղթել «Ոսկե գնդակը»: Ինչպես նա, այնպես էլ Չավին և Ինյեստան ունեն լավ հնարավորություններ այն հաղթելու:
Մեսսիի հետ համեմատություննե՞րը. դա ԶԼՄ-ների գլխավոր թեման է: Նրանք, ովքեր բարձրացնում են նմանատիպ խոսակցություններ, ցանկություն ունեն մեծացնել իրենց կայքերի շրջանառությունը:
Ճիշտն ասած, մի փոքր հոգնել եմ այս համեմատություններից: Մենք տարբեր խաղացողներ ենք, և ես չեմ ուզում, որ մեզ համեմատեն»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում France Football-ը:







































