Ֆրանսուհի Միրեյ Բալեստրացցին կգլխավորի քրեական ոստիկանության միջազգային կառույցը։ Այս մասին Corriere della Sera թերթի կայքում հրապարակված հոդվածում գրում է Ռինալդո Ֆրինյանին:
«Նրա ծառայությունների ցանկում նշվում է «Ֆրանսիայի պետության համար առաջին թշնամի» կամ «հազար դեմք ունեցող մարդ» Ժակ Մեսրինի հետապնդումը, ով հետագայում սպանվել է հատուկ ծառայությունների կողմից։ Նրան են վերագրվում միջազգային արձագանք ստացած շատ այլ հետաքննություններ, որոնց թվում՝ 9 անգին նկարների (Մոնեի, Ռենուարի, Մորիզոյի և Նարյուզեի) գործը։ Դրանք Փարիզի Մարմոտտան-Մոնե թանգարանից 1985-ին գողացել էր ավազակախումբը։ Բալեստրացցին հաջողվել էր գտնել և թանգարանին վերադարձնել նկարները»-, գրում է հրատարակությունը:
«Հռոմում այս օրերին հրավիրված Ինտերպոլի գագաթնաժողովում, որին մասնակցել է աշխարհի 170 ոստիկան, որոշում է ընդունվել, որ միջազգային ոստիկանության համակարգի նոր տնօրենը պետք է Միրեյ Բալեստրացցին լինի: Նա առաջին կինն է Ինտերպոլի պատմության մեջ, որը ստացել է այդ բարձր պաշտոնը»,- գրում է հոդվածի հեղինակը:








































