Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե համոզված է, որ երկիրը կհաղթահարի դժվարությունները, եթե Ռուսաստանը հունիսի 1-ից դադարեցնի գազի մատակարարումը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
«Ըստ միջազգային կանոնների՝ այն դեպքում, երբ գործը քննվում է միջազգային արբիտրաժում, մի կողմը միակողմանի կերպով չի կարող դադարեցնել ապրանքի մատակարարումը, դադարեցնել պայմանագիրը, որը բողոքարկվում է»,- ասել է Տուրչինովը «1+1» հեռուստաալիքի եթերում։
Նա նաև ճշտել է, որ Ուկրաինայի կառավարությանը հանձնարարված է «ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտրվի էներգետիկ վտանգ գազի մատակարարումների նվազեցման կամ դադարեցման դեպքում»։
Նշվում է, որ խոսվում է այլընտրանքային աղբյուրների, ինչպես նաև Արևմուտքում գազային պայմանագրերի կնքման մասին։






































