«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է բաց թողնել իր անգլիացի ֆուտբոլիստներից 5-ին:
Give Me Sport-ի հաղորդման համաձայն` Անգլիայի գործող չեմպիոնը չի շարունակի համագործակցությունը Մայկա Ռիչարդսի, Ջեք Ռոդուելի և Սքոթ Սինքլերի հետ: Այս ֆուտբոլիստները գրեթե զրկված են խաղային պրակտիկայից և իրենց համար նոր ակումբներ են փնտրում: «Մանչեսթեր Սիթի»-ից, մեծ հավանականությամբ, կհեռանան նաև Գարեթ Բերին ու Ջոլեոն Լեսքոթը, որոնց հետ պայմանագրերը չեն երկարաձգվելու:
Ավելացնենք` չնայած նրան, որ ՈՒԵՖԱ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել անգլիական ակումբի նկատմամբ, «քաղաքայիններ»-ը, միևնույնն է, պատրաստ են հրաժարվել բրիտանացի այս խաղացողների ծառայություններից:







































