Բելգիայի թագավոր Ֆիլիպը Բրյուելում մասնակցել է ամենամյա 20 կմ տարածության վազքարշավին, գրում է BBC-ն:
Ֆիլիպը վազքին մասնակցել է նաև անցած տարի, երբ նա դեռ թագադիր արքայազն էր:
Այս տարի պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ թագավորը չի կարող մասնակցել մրցույթին, սակայն մրցույթից առաջ նա այնտեղ է ժամանել կնոջ, երեխաների և թագավորական թիկնապահների հետ:
Այս տարի բրյուսելյան 20-կիլոմետրանոց վազքը տոնում է իր 35-ամյակը:
Թագավորը տարածությունը հաղթահարել է 1 ժամ 58 րոպեում: Նա վազել է 91 համար տակ:









































