Ավստրալիայի և Ֆիլիպինների հետազոտողները հայտնաբերել են բույս, որը կարողանում է կլանել նիկելը: Rinorea niccolifera-ն 1.5-1.8 մետր բարձրությամբ ծառ է, որի բունը ունի 13 սմ տրամագիծ: Այն ունի 1 սմ-ից ոչ մեծ մանր պտուղներ:
Rinorea niccolifera-ի տերևներում նիկելի խտությունը կարող է հասնել 1.8%-ի, ինչը 1000 անգամ գերազանցում է բույսերի մեծ մասի համար բնորոշ ցուցանիշները: Դրա հետ մեկտեղ Rinorea niccolifera-ն դեգրադացիայի նշաններ ցույց չի տալիս:
Բույսն աճում է Ֆիլիպինների Լուսոն կղզու արևմտյան հատվածում՝ հաղորդում է Zhelezyaka-ն: Այս շրջանի հողերը հարուստ են ծանր մետաղներով:
Երկրի վրա ընդհանուր առմամբ մոտավորապես 450 տեսակի բույսերից 300 հազարը անոթատար են, որոնք ունակ են իրենց տերևներում ու բներում մետաղներ կուտակել: Այս բուսատեսակը, բացի նիկելից, կարող է կուտակել նաև կալցիում և ցինկ:
Գիտնականները համարում են, որ Rinorea niccolifera-ն կարող է մետաղների աղտոտումից բնական մաքրող միջոց հանդիսանալ:









































