Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, ներկա պահին Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարծում է, որ իր երկրի հավաքականը ունի բոլոր հնարավորությունները աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու համար.
«Ֆրանսիան պետք է լավ հանդես գա: Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում թիմը բոլորին հիասթափեցրեց, բայց հիմա Դեշամի ղեկավարության տակ նրանք լավ են խաղում:
Կարիմ Բենզեման և Ֆրանկ Ռիբերին հիանալի մարզավիճակում են գտնվում: Աշխարհի առաջնությունում ցանկանում եմ տեսնել նրանց կոմբինացաված խաղը:
Մեր խմբում մեկ հավաքական կա Եվրոպայից, որոնք շատ լավ գիտեն մեր ոճը, և ևս երկուսը, որոնք ներկայացնում ենք այլ մայրցամաքի ոճը: Խումբը այնաքն էլ հեշտ չէ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում The Times of India-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայ հավաքակնի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Շվեյցարիայի, Էկվադորի և Հունդուրասի հավաքականները:







































