Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան տրամադրել է իր երկու ուղղաթիռները՝ Սերբիայում ջրհեղեղից տուժածներին տարհանելու համար:
«Օդաչուներից ստացված տեղեկությունների համաձայն՝ իմ «Ռոբինսոնները» փրկել են 25 մարդու կյանք, հիմնականում՝ երեխաների: Ուղղաթիռները գործնականում 24 ժամ օդում են, և քանի դեռ տարերքի դեմ պայքար է մղվում, դրանք կլինեն կառավարության տրամադրության տակ»,- հայտարարել է Կուստուրիցան:
Սովորաբար այդ ուղղաթիռները կինոաստղերին և այլ բարձրաստիճան անձանց տեղափոխում են Սերբիայի արևմուտքում գտնվող Մեչավնիկ լեռան գագաթը՝ մասնակցելու «Կուստենֆորդ» կինոփառատոնին:
Ջրհեղեցից տուժածների համար օգնություն է ստացվում բոլոր կողմերից: Կազմակերպություններն ու մասնավոր անձինք ցուցաբերում են հումանիտար օգնություն:








































