Հնդկաստանի նորընտիր վարչապետ Նարենդրա Մոդին իր հաղթանակը նշում է կրոնական ծեսերով և ցնծացող կողմնակիցների հետ հանդիպումներով: Առջևում նրա առջև դրված են լուրջ տնտեսական խնդիրներ՝ գրում է BBC-ն:
Շաբաթ երեկոյան 63-ամյա քաղաքական գործիչն աղոթել է Գանգեսի ափին՝ հինդուիսների համար սրբազան Վարանասի քաղաքում: Նրա նախընտրական խոստումներից մեկն է մաքրել սրբազան գետը արդյունաբերական թափոններից:
Մոդին խորհրդարանի ստորին պալատում ընտրվել է Վարանասիից, և այն, որ հաղթանակից հետո նա շտապել է հայրենի շրջան, միանգամայն բնական է: Այնուամենայնիվ, դիտորդներն անմիջապես հիշել են նրա կրոնական խիստ համոզմունքների մասին:
Օրվա առաջին կեսին նա իր հաջողությունը նշել է երկրի մայրաքաղաք Դելիում, որտեղ նրա կողմնակիցները ևս մեծ շուքով են նշել Մոդիի հաղթանակը:








































