Դաարա քաղաքի ռազմական ընդդիմադիր խորհրդի ղեկավար, գեներալ Ահմեդ Նիման հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Միթ Ռոմնին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Գեներալը նկատել է, որ հաղթանակ է ցանկանում Ռոմնիին, քանի որ նա զենք կմատակարարի ապստամբներին: Գեներալը նաև հույս ունի, որ երբ Ռոմնին զբաղեցնի նախագահական աթոռը, նա Սիրիայի տարածքում անվտանգ գոտի կհաստատի ։
Ահմեդ Նիման նշել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի օգնությունը ստանալ նաև Օբամայի հաղթանակի դեպքում:
«Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի վերընտրվելու դեպքում նա Սիրիայի հարցում վճռական քայլերի կդիմի, կուժեղացնի ճնշումը Դամասկոսի վրա, որպեսզի վերջ դրվի Բաշար Ասադի սկսած արյունահեղությանը ու ոչ թե լուռ կհետևի զարգացումներին»,- ասել է նա:








































