Օկլահոմայում անհաջող մահապատժի դեպքի հետ կապված`ԱՄՆ Յուտա նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռեյը հայտարարել է, որ գնդակահարությունը մահապատժի ավելի մարդասիրական ձև է: Ուստի նա ծրագրում է, թունավոր ներարկման փոխարեն, վերադարձնել գնդակահարությունը՝ որպես մահապատժի դատապարտված հանցագործներին պատժելու ձև: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Դա հնչում է ինչպես Վայրի Արևմուտքում, սակայն դա որևէ մեկին սպանելու ամենամարդասիրական ձևն է»,- ասել է Ռեյը:







































