Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը իր սաների ցուցադրած խաղը:
«Շատ տհաճ պարտություն էր: Երկու թիմերն էլ մեծ ուժեր ներդրեցին: Ֆուտբոլիստները ջանք չէին խնայում խաղադաշտում:
Մենք գոլ խփեցինք, որը, սակայն, մրցավարը չարձանագրեց: Ցավում եմ: Այդ գոլը կփոխեր ամբողջ խաղի ընթացքը: Ինչևիցե, մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք, ինչն արդեն ասել եմ սաներիս»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:










































