Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի 2013 թվականի պետբյուջեում 2.2 միլիոն լարիով ավելացել է պատրիարքարանի ֆինանսավորումը: Այն 22.8 միլիոն լարիից հասցվել է մինչև 25 միլիոն լարիի: Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Բերձենիշվիլին հայտարարել է, որ հետագայում դադարեցվելու է պետբյուջեից պատրիարքարանին ֆինանսավորելը, սակայն մինչ այդ պետք է գտնել եկեղեցու ֆինանսավորման այլ ձևեր:
Բերձենիշվիլին ընդգծել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին՝ որպես խորհրդային ժամանակներում բռնությունների ենթարկված ինստիտուտ, պետք է փոխհատուցում ստանա պետությունից: Նշվում է, որ վերջին երկու տարիներին պատրիարքարանը պետբյուջեից ֆինանսավորվել է տարեկան 22.8 միլիոն լարիով:








































