Վերջին օրերին Իսպանիայում հաճախ քննարկումներ են ընթանում ակումբների մարզադպրոցների սաների վերաբերյալ:
Ուշադրության կենտրոնում, ինչպես միշտ, իսպանական երկու գրանդներն են` «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են: Շատերի կարծիքով` կատալոնական ակումբի մարզադպրոցն իր ուժով գերազանցում է «արքայական ակումբ»-ին:
««Բարսելոնա»-ն հզոր ակադեմիա ունի և երկար տարիների ընթացքում չի վախենում դրույք կատարել իր երիտասարդ խաղացողների վրա»,- Սուբիսարետային մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն չի համաձայնել այս կարծիքի հետ` նշելով, որ «արքայական ակումբ»-ի մարզադպրոցն ավելի ուժեղ է:







































