Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Չերիշևն անդրադարձել է իր որդու՝ Դենիսի՝ Ռուսաստանի հավաքական հրավերին՝ խոսելով նաև ֆուտբոլիստի՝ Մադրիդում ընթացող կարիերայի մասին:
«Ազգային հավաքականի կազմում հանդես գալը միշտ էլ պատվաբեր է եղել. Դենիսի համար սա շատ կարևոր է: Ընդգրկվել հավաքականի լավագույն 25-26 ֆուտբոլիստների շարքում պատվաբեր ասել քիչ է»,- ասել է Դենիսի հայրը:
Խոսելով որդու՝ Ռուսաստան հնարավոր վերադարձի մասին՝ Դմիտրին ասաց. «Ես խոսել եմ նրա հետ. այս պահին վերադառնալու ցանկություն չունի: Այս մասին նա ասել է մրցաշրջանի մեկնարկին՝ մոտ երեք ամիս առաջ: Դենիսը չի ցանկանում, որ խառնվենք իր գործերին: Նա ուզում է ավարտին հասցնել այս մրցաշրջանը, որից հետո արդեն կորոշի հետագա անելիքները: Ապագայի համար կա երկու տարբերակ՝ կաˊմ միանում է «Ռեալ»-ի առաջին թիմին, կաˊմ հեռանում ակումբից»:









































